Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկ՝ ուղևորափոխադրողներին. կիրառել սեզոնային չվացուցակ

Հունվար 15,2018 19:23

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 15-ին ընդունեց  միջմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների։

Նրանք իրենց մտահոգությունները ներկայացրին ավտոկայարանների վիճակի, վերջնականգառների, չվացուցակների պահպանման և այլ խնդիրների շուրջ։

Մի շարք հարցերի տեղում պարզաբանումներ տրվեցին։ Օրինակ` Երևանից Գեղարդ ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպության ղեկավարը նշեց, որ այդ ուղղությամբ հնարավոր չէ ձմռան ամիսներին սպասարկում իրականացնել ըստ սահմանված չվացուցակի, քանի որ որոշակի ժամերի ուղևոր ընդհանրապես չի լինում։ Ամռանն էլ ուղևորահոսքն այնքան մեծ է, որ լրացուցիչ ուղերթների անհրաժեշտություն է լինում։

Որպես խնդրի լուծում՝ առաջարկվեց կիրառել սեզոնային չվացուցակի տարբերակը, ինչին համաձայնություն տրվեց։

Փոխադրողը նաև իր գոհունակությունը հայտնեց Ողջաբերդի հատվածում ճանապարհի բարեկարգման առնչությամբ։

Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ այդ ճանապարհը ներառվել է հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհների ցանկում և այսուհետ մշտապես բարեկարգ կլինի։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Միասնական երթուղային ցանց ստեղծելու ծրագրին։ Ներկայացվեցին նախարարության մոտեցումները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի ուղևորափոխադրողները ևս նախագծի և բարձրացված խնդիրների վերաբերյալ իրենց առաջարկությունները գրավոր ներկայացնեն նախարարության համապատասխան վարչությանը և սերտ կապի մեջ լինեն վարչության աշխատակիցների հետ, ցանկացած խնդիր տեղում ներկայացնելու և պարզաբանում ստանալու համար։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031