Ամերիկայի Հայ դատի գրասենյակը արշավ է սկսել ամերիկացի շոումեն, Daily Show-ի հաղորդավար Թրևոր Նոյի դեմ այն բանից հետո, երբ վերջինս իր հաղորդման ժամանակ հայերին անվանել էր «կեղտոտ հայեր»:
Մասնավորապես, Ամերիկայի Հայ դատի գրասենյակի արևմտյան թևը նամակ է ուղարկել Comedy Central-ի նախագահ Քենթ Ալթերմանին՝ պահանջելով անմիջապես ներողություն խնդրել:
Բացի այդ, Matchin of Justice կայքում տեղադրվել է միջնորդագիր՝ ուղղված շոումենի այդ արտահայտության դատապարտմանը:
«Մի՛ սպասեք, որ հաջորդ մարդն էլ դա անի: Նրանք պետք է դա լսեն ձեզնից, ձեր ընտանիքից, ձեր ընկերներից ՀԻՄԱ»,- ասվում է միջնորդագրի տեքստում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ