Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցչի մամուլի ծառայությունը Ադրբեջանում դատապարտված լրագրող Աֆղան Մուխթարլիի գործով հայտարարություն է տարածել, հաղորդում է «Թուրան» գործակալությունը։
«Հունվարի 12-ին Ադրբեջանում Բալաքանի դատարանի կողմից լրագրող Աֆղան Մուխթարլիի դեմ գործով 6 տարվա ազատազրկման մասին վճիռը լուրջ հարցեր է առաջացնում մարդու հիմնարար իրավունքների ապահովման ոլորտում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների պահպանման շուրջ։
Վրաստանում Մուխթարլիի ենթադրյալ առևանգումը և Ադրբեջանում դրան հաջորդած կալանքը թափանցիկ հետաքննություն է պահանջում։ Հիմնարար ազատությունների իրականացման հետ կապված ազատազրկման բոլոր դեպքերը պետք է հրատապ կերպով վերանայվեն Ադրբեջանում, իսկ բոլոր ներգրավվածները՝ ազատվեն՝ համաձայն երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների»,- ասված է հայտարարության մեջ։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ