Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակի կարգավորումը

Հունվար 15,2018 15:32

Մոսկվան կարևորում է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակն առավել հանգիստ դարձնելը։ «Կարծում եմ, որ հիմա կարևոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում (Լեռնային Ղարաբաղում) ամեն դեպքում իրավիճակը հանգիստ դառնա, դա կօգներ անցում կատարել քաղաքական կարգավորմանը»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով 2017թ․ ռուսական դիվանագիտական տարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այդ խնդիրը (Լեռնային Ղարաբաղի) մեկ փաստաթղթով մեկընդմիշտ լուծել հնարավոր չէ,- վստահություն է հայտնել նախարարը,- անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտահայտի ներկայումս հնարավոր քայլերի շուրջ համաձայնությունը և կսահմանի այն հարցերի շուրջ աշխատանքները, որոնք հավելյալ քննարկումների կարիք ունեն՝ հանուն վերջնական կարգավորման, որոնց թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»։

Նա նշել է, որ հակամարտության կարգավորման շուրջ աշխատանքներն ընթացել են ինտենսիվ և կանոնավոր։ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող այդ հակամարտության լուծման կոնկրետ պլան ունենալ, քանի որ «խնդիրը կարող են լուծել միայն կողմերը»։

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանը գործընթացի այլ մասնակիցների հետ միասին պայմաններ է ստեղծում նման կարգավորման համար՝ համադրելով կողմերի դիրքորոշումները և համապատասխան մոտեցումները և ջանալով «հուշել այն փոխզիջումները, որոնք կարող են կողմերին ընդհանուր հայտարարի բերել այն հարցերում, որոնց շուրջ մինչ օրս տարաձայնություններ կան։ «Մենք սպասում ենք, որ երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) կողմից ինչ-որ դրական ազդակներ կստանանք»,- հավելել է նա։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031