Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեզվաբանի ամուսնու սպանության գործով նիստը հետաձգվեց

Հունվար 15,2018 15:09

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով նիստն այսօր Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց՝ ամբաստանյալներ Արտաշես Չիչոյանի շահերի պաշտպաններ Միհրան Պողոսյանի եւ Երեմ Սարգսյանի բացակայության պատճառով: Փաստաբան Միհրան Պողոսյանը դատարանին հայտնել էր, որ անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով չի կարողանա մասնակցել նիստին, իսկ Երեմ Սարգսյանը վերջին մի քանի նիստերին չի ներկայացել:

Դատարանը նիստը հետաձգեց մինչեւ հունվարի 22-ը՝ ամբաստանյալներին տեղեկացնելով, որ հաջորդ նիստը կանցկացնի առանց նրանց պաշտպանների ներկայության, եթե նրանք կրկին չներկայանան:

Հիշեցնենք, որ Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը մեղադրվում են խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031