Բնապահպան Կարինե Դանիելյանն ահազանգում է ՝ հանքարդյունաբերությունը հիմքից կտրում է գյուղատնտեսությունը
«Արդեն կան ուսումնասիրություններ, թե այդ սննդամթերքը, որ աճում է այդ տարածքներում, ինչ ծանր մետաղներով է հագեցած, այդպիսի սննդամթերքը ոչ երկրի ներսում է պետք, ոչ էլ դրսի համար է պետք»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց բնապահպանը:
Նրա տվյալներով, հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտը 2 տոկոսից չի անցնում, իսկ վնասները հսկայական են.
«Վնասը շատ ավելի մեծ է, որը կարող է տասնամյակներով ու հարյուրամյակներով վնասել… Երեւանի կենտրոնում հանք է գործում, Երեւանի շրջակայքում 11 հանք է գործում, դու զբոսաշրջիկ ես Հայաստան բերում, էդ փոշու մեջ անհնար է դրանք համատեղել, եթե չենք մտածում առողջապահության, բնապահպանության մասին, մտածենք տնտեսական վնասի մասին»:
Բնապահպանն ասաց, որ Իսրայելն արդեն հասել է 0 թափոնի, Եվրոպան իր առջեւ նույն սանդղակն է դրել, որին ուզում է հասնել, ըստ նրա՝ ՀՀ-ն պետք է վերանայի առաջնահերթությունները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ