Հունվարի 14-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Նունե Հ.-ն, 2009 թ. ծնված Հովիկ Ա.-ն և 2012 թ. ծնված Անի Ա.-ն
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք իրենց բնակարանի լոգարանում գազի արտահոսքից թունավորվել են ժամը 21.00-ի սահմաններում, նրանց ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխվել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
Հունվարի 15-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խմբերը Մարգարյան 2-րդ նրբանցքի 2 շենքից բուժօգնության են տեղափոխել 1994 թ. ծնված Նարինե Գ.-ին, 1972 թ. ծնված Գայանե Վ.-ին և 1947 թ. ծնված Գայանե Վ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են հունվարի 14-ին, ժամը 21.00-ին, իրենց տանը` գազօջախի շահագործման հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն