Հունվարի 14-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օձուն գյուղում տուն է այրվում:
Օձուն գյուղի 5-րդ փողոցի թիվ 29 տան հրդեհի մեկուսացումից հետո, հյուրասենյակի հատակին, հայտնաբերվել է միայնակ բնակվող տանտիրուհու` 1936 թ. ծնված Ռոզա Կոստանդյանի կիսայրված դիակը:
Հյուրասենյակում առկա էր վառարան:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հրդեհի պատճառը և հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն