«Ծառուկյան» դաշինքը փետրվարի 19-ին «Ելք» դաշինքի նախաձեռնած՝ գնաճի դեմ երթին մասնակցելու հարց չի քննարկել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Բայց մենք հարգում ենք «Ելք»-ի դիրքորոշումը, եթե իրենք գտնում են, որ դա է ճիշտ: Լուծումներ չեն կարող չլինել: Բայց եթե իմանամ, որ երթերով գներն իջնելու են, ես էլ երթ կանեմ: Բայց հաստատ գիտեմ, որ նման բան չի լինի»,-ժպտալով ասաց Միքայել Մելքումյանը:
Նա կարծում է, որ այս պահին երթերով չէ, որ պետք է լուծումներ գտնել, դրանք այլ տեղում են. «Ուրախ կլինեի, եթե երթ անեինք ու հարցը լուծվեր»:
Միքայել Մելքումյանը նաեւ նշեց, որ ապրիլին ընդառաջ, երբ Հայաստանն անցնելու է խորհրդարանական կառավարման ռեժիմին, «Ծառուկյան» դաշինքում դեռ չեն քննարկել, թե ովքեր են լինելու նախագահի եւ վարչապետի իրենց թեկնածուները:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ