Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ներկայումս ընթանում է Ժաննա Խեմչյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանի համար, որ նա իր ընկեր`Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ Անդրանիկ Խոշյանից վերցրել է վերջինիս անվամբ հաշվառված «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Նուռ քարտ» վարկային քարտը, նույն քարտի գաղտնաբառի պարունակությամբ թղթյա ծրարը եւ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել «Արդշինբանկ» ՓԲԸ Իջեւանի մասնաճյուղի Մելիքբեկյան 10 հասցեում գտնվող պահեստարան հանդիսացող բանկոմատ եւ գաղտնի հափշտակել 296 հազար դրամ գումար:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի. hափշտակությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով» ): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 500 հազարից 1 միլիոն դրամի չափով տուգանք, կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկում:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ժ. Խեմչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ