Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ

Հունվար 15,2018 13:58

Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով իրականացվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ:

Մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ մեկ հասցեում կատարվել է ինքնակամ շինության ապամոնտաժում: Հանձնարարվել է շարունակել գործընթացը և խստացնել հսկողությունը՝ շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումն ապահովելու և բետոնախառնիչ մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ։

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 12 վարչական արձանագրություն: Պատասխանատուներին հանձնարարվել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը մասնավորապես շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը կանխելու ուղղությամբ՝ օրինախախտներին ենթարկելով վարչական պատասխանատվության: Բացի այդ, հանձնարարվել է շարունակել շինարարական ընկերություններին և շինաղբ տեղափոխող ավտոմեքենաների վարորդներին իրազեկել մայրաքաղաքում գործող շինարարական աղբի համար նախատեսված աղբավայրի մասին՝ նրանց ուղղորդելով Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասին հարող նախկին բազալտի հանքավայրի տարածքում ստեղծված և բացառապես շինարարական աղբը թափելու համար նախատեսված աղբավայր:

Զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ, նաև խիստ հսկողություն է սահմանված առևտրային օբյեկտներում ժամկետանց սննդամթերքի հայտնաբերման ու վաճառքը բացառելու նկատմամբ: Հանձնարարվել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ միասին շարունակել ամենօրյա վերահսկողությունը։

Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման համակարգերի նկատմամբ: Բոլոր հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ։

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031