Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) խմբակցության անդամ Ջանան Քաֆթանջըօղլուն 2012թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող գրառում է կատարած եղել «Twiter» միկրոբլոգում:
Թուրքական «Egehaber» լրատվամիջոցն անդրադարձել է տկն Քաֆթանջըօղլուի՝ վերջին տարիների աղմկահարույց հայտարարություններին, որոնք տեղ են գտել սոցցացներում: Մասնավորապես՝ 2012թ. ապրիլի 24-ին նա «Twiter»-ում գրել էր. «Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր Թաքսիմում ոգեկոչում ենք կոտորված մեր հայ քաղաքացիների հիշատակը»:
Մեկ այլ գրառման մեջ նշել է. «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) և ԺՀԿ –ի դաշինքը քննադատողները մտավոր հետամնաց են»:
Բացի այդ նա դեմ է արտահայտվել Թուրքիայում հայտնի «Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք» արտահայտությանը:
Աղբյուր` Ermenihaber.am