ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությանը, որով նա կոչ է արել դրամահավաքի միջոցով օգնել վիրավոր զինծառայողին: Շարմազանովը պաշտպանության նախարարի նախաձեռնությունը որակեց որպես «քրիստոնեական եւ դրական քայլ»:
Անդրադառնալով մեկնաբանություններին, որ Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունը բացասական արձագանք է գտել սոցցանցերի օգտատերերի մի մասի շրջանում, ԱԺ փոխնախագահն ասաց. «Թե ով ինչպես կմեկնաբանի, յուրաքանչյուրի խնդիրն է: Եթե կա խնդիր, կոչ եմ անում, որպեսզի բոլորս միավորվենք: Ով կարող է՝ թող օգնի… առողջություն մեր զինվորներին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ