Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում Արա Գյուլերի պատվին միջոցառում է կազմակերպվել

Հունվար 15,2018 13:24

Ստամբուլում, աշխարհահռչակ ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի պատվին հատուկ երեկո է կազմակերպվել:

Միջոցառմանը մասնակցել են հայտնի լուսանկարիչներ, բարձրաստիճան հյուրեր, որոնց թվում է եղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Նա, ելույթում շեշտելով Արա Գյուլերի աշխատանքների կարևորությունը, ասել է. « Նրա լուսանկարները պատմություն են պատմում. Դալիի պատմությունը, Պիկասոյի պատմությունը: Դա մեզ համար շատ կարևոր է, քանզի մենք պատմություններ, հեքիաթներ ունեցող հողերի զավակներ են»:

Պատմության կարորության մասին խոսելով ինքը՝ Արա Գյուլերը նշել է, որ աշխարհում ամենակարևոր տեղեկությունը պատմությունն է, քանի, որ միայն պատմության միջոցով կարող ես անցյալի մասին իմանալ:

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։ Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։ «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին,Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031