Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանում մեկնարկեց ձմեռային զորակոչը

Հունվար 15,2018 13:13

Հունվարի 15-ին Սևանի համայնքապետարանի վարչական շենքի հարակից հրապարակը շնչում էր տոնական տրամադրությամբ: Սևանցիները բանակ էին ճանապարհում իրենց 18-ամյա զավակներին, ովքեր օրեր անց համալրելու են Հայոց զինված ուժերի շարքերը:

2018թ-ի ձմեռային զորակոչը մեկնարկեց երգ ու պարով, շնորհավորանք-բարեմաղթանքներով, «բարի ճանապարհ»-ի, «անփորձանք ծառայության» և «բարի վերադարձ»-ի պատգամներով:

Հանդիսավոր արարողակարգի մասնակիցներին` նորակոչիկներին, նրանց ծնողներին ու հարազատներին շնորհավորանքի խոսքեր հղեցին Սևանի տարածաշրջանի զինկոմ, փոխգնդապետ Տիգրան Աթայանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը` մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն, պարտքի և պատասխանատվության մեծագույն զգացում:

Սևանի տարածաշրջանի հոգևոր հովիվներ տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը և տեր Նշան քահանա Սարգսյանը բարի մաղթանքներին միախառնեցին աղոթքները` որպես ապավեն և զորավիգ երկամյա ծառայության և Հայոց աշխարհի ու Արցախի սահմանների խաղաղության:

Օրերս զորացրված սևանցի Վահե Սաղաթելյանի «Հայկական բանակ» երգի կատարումն էլ իր շուրջպարի մեջ առավ բանակ գնացողներին և պատանի երկրապահներին:

Տղաների համար հաճելի անակնկալ էին պատրաստել Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը և Սևանի տարածաշրջանի զինկոմ Տիգրան Աթայանը, որը նվերների տեսքով հանձնեցին հանդիսության ավարտին:

Ռազմահայրենասիրական երգերի ուղեկցությամբ բանակ գնացող տղաներն ու նրանց հարազատները հրաժեշտ տվեցին միմյանց:

Իսկ առջևում բանակային ծառայության երկու տարիներն են:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031