Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից «Առավոտի» խնդրանքով տրամադրել են 2015 թվականի նոյեմբերի 30-ին երկրպագուների, Red Eagles շարժման անդամների եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպման ձայնագրությունը:
Տեւական ժամանակ մամուլում շրջանառվում էր, թե Ռուբեն Հայրապետյանն այդ հանդիպման ժամանակ ասել է, որ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողվելու դեպքում ինքը հրաժարական կտա:
Ըստ առկա ձայնագրության՝ Ռուբեն Հայրապետյանը բառացի ասել է. «Ի տարբերություն շատ-շատ մարդկանց, ես տղամարդ եմ ու իմ խոսքը պահել գիտեմ: Եթե իմ բերանից բան ա դուրս գալիս ու եթե չստացվեց, այո, գնալու եմ: Եթե ես չկարացա կարգավորեմ, այո, գնալու եմ: Այո, Հայաստանի առաջնությունում մտել ա տատալիզատորը. խայտառակություն ա, եթե չկարացա վերացնեմ՝ գնալու եմ: Եթե չկարացա հավաքականը կարգավորեմ՝ գնալու եմ… Իսկ ո՞վ ա ասում, որ ես երբեւիցե նման բան…հիմա էլ եմ կրկնում: Ես ավելին ասեմ՝ մի ամիս թող ձգվեր, էլի, էդ միտինգները՝ կգնամ ու կգան նրանք՝ տենանք ինչ են անելու, էն ժամանակ նոր կիմանաք .. Մեծ հաճույքով կգնայի, ուղղակի սենց թասիբի են գցել՝ չեմ գնալու»:
Ռուբեն Հայրապետյանի խոսքի այդ հատվածը՝ ձայնագրությունում