ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լուրերին, թե ապրիլին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին փոխարինելու է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ասաց. «Այդ երկուսին խառնում են իրար՝ քիչ չի, ինձ էլ վկա են բերում, ամոթ է»:
Լրագրողի հարցին՝ «իսկ ամոթ չի՞, որ Վիգեն Սարգսյանը դրամահավաքությամբ է զբաղվում», Սարոյանն այսպես արձագանքեց. «Ես դրանից տեղյակ չեմ: Բայց որ մոգոնում եք…թե ինչ եք ուզում Վիգեն Սարգսյանից՝ չեմ հասկանում»:
«Մի հատ Պաշտպանության նախարար ունենք՝ դա էլ չհարգե՞նք: Թուրքերը կարդում են…Հարգեք բանակին: Վիգեն Սարգսյանը յոթ տարվա ծրագիր է գրել բանակը հզորացնելու: Նա յոթ տարի՝ նախարար է՝ ծրագիրը գրել, նստել է վրեն: Յոթ տարի պետք է բոլորս օգնենք նրան, որ բանակն ուժեղանա, թուրքի հերն անիծենք: Փոխանակ օգնենք, ընկել ենք էդ տղու հետեւից: Էնքան կանեք, մինչեւ էդ մարդը կզզվի՝ էլ չի աշխատի: Փնովում ենք, խայտառակում, քար շպրտում»,-դժգոհեց Սեյրան Սարոյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ