Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Դալլաքյանը 1000 դրամների հիմնադրամի շահառու լինել չէր կարող, նա վիրավորվել է

Հունվար 15,2018 12:03

Հիմնադրամից վստահեցնում են, ըստ օրենքի՝ ՊՆ-ին իրավունք չունի ծանր վիրավորում ստացած Ալբերտի բուժման համար դիմել հիմնադրամին:

Երբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զինծառայության ժամանակ ծանր վիրավորում ստացած Ալբերտ Դալլաքյանի՝ արտերկրում վիրահատվելու համար հանգանակություն անելու կոչով դիմեց, հանրության շրջանում բուռն քննարկում եղավ, թե՝ ինչո՞ւ, այսպես ասած՝ 1000 դրամների հիմնադրամը գումար չի տրամադրում: Մարդիկ հետաքրքրվում էին՝ վերջացա՞ն այդ 1000 դրամները, նույնիսկ կասկածներ էին հայտնում, թե հիմնադրամի գումարներն այլ նպատակներով են ծախսում:

Aravot.am-ը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հիմնադրամը չի աջակցում Ալբերտ Դալլաքյանին արտերկրում վիրահատվելու համար, արդյոք ՊՆ-ն դիմե՞լ է այս հիմնադրամին:

Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հարութ Կբեյանը մեզ տեղեկացրեց, որ Ալբերտ Դալլաքյանը հիմնադրամի շահառու չէ, իսկ ՊՆ-ն իրավունք չունի դիմել հիմնադրամին, քանի որ ըստ օրենքի, այս հիմնադրամի շահառու կարող են լինել այն զինծառայողները, որոնք համապատասխան վիրավորում են ստացել, զինծառայողի ընտանիքը տուժող է դարձել հիմնադրամի ստեղծումից հետո:

Ըստ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջության պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի եւ հատուցման գումարների պայմանների մասին 4-րդ հոդվածի համաձայն, հատուցման գումարները վճարվում են հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի հունվարի 1-ից հետո:

Հիշեցնենք, որ Ալբերտ Դալլաքյանը 2016 թվականի հունիսի 24-ին Արցախի Հադրութի զորամասում գտնվել է մարտական հերթապահության մեջ եւ ժամը 19.00-ի սահմաններում հանձնել է դիրքը: Մարտական հերթապահությունը ավարտելուց հետո դիրքի ավագ, հրամանատար Ավագ Նահապետյանը, ըստ զինծառայողի հարազատների հայտնած տեղեկության, զենքի հետ անզգույշ վարվելու կամ դիտավորյալ կրակոցի արձակման հետեւանքով վիրավորել է Ալբերտ Դալլաքյանին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031