«Ֆոտոլուր» գործակալության այսօր հրապարակած լուսանկարից պարզ է դառնում, որ Ազգային ժողովի նստաշրջանի առաջին նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը այցելել է մի կայք, որում մի հղում կա Անատոլի Սոբչակի մասին հրապարակման, մի նյութ էլ կա Ալեն Դելոնի մասին, սակայն ավելի շատ են Անաստասիա Վոլոչկովայի՝ մասնավորապես նրա նոր կիսամերկ լուսանկարների մասին նյութերը: