Լրահոս
Օրվա լրահոսը

Պաստառապատված այգի ենք տեսնում` միանգամից վատն ենք մտածում

Հունվար 15,2018 14:30

Երեւանում կանաչ տարածքներն այնքան քիչ են, հատկապես կենտրոնում, որ որեւէ այգի պաստառապատված տեսնելիս կամ անգամ բարեկարգման աշխատանքների հանդիպելիս միանգամից վատն ենք մտածում: Այս օրերին ծայրից ծայր փակված է Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու եւ Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին: Քաղաքացիների մտքով ինչ ասես անցնում է` զվարճանքի վայր է կառուցվում, ռեստորան կամ սրճարան, ինչպես որ այլ այգիների պարագայում է եղել:

«Այգում կարգելվի որեւէ առեւտրային գործունեության իրականացումը»,-«Առավոտին» վստահեցրին Երեւանի քաղաքապետարանից: Ասացին նաեւ, որ այգին բարեկարգվում է Երեւան քաղաքի հիմնադրման 2800-ամյակի առիթով: Այդ որոշումը կայացվել է անցյալ տարվա դեկտեմբերի 26-ի ավագանու նիստում: Համաձայն ավագանու որոշման՝ այգին կբարեկարգվի բարեգործական միջոցներով, եւ այդ աշխատանքներից բացի՝ բարեգործը պատրաստակամություն է հայտնել նաեւ հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական եւ տեխնիկական սպասարկումը, սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալիկների փոխարինումը եւ վերանորոգումը, ինչպես նաեւ կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը:

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

13.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031