Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջային կայքը հայկական ռեստորանի մասին՝ «Սրտանց՝ սրտին»

Հունվար 14,2018 20:09

Զբոսաշրջային բովանդակությամբ հայտնի velikiymir.net կայքն առանձնացրել է աշխարհի տասը լավագույն էթնիկ ռեստորանների ցանկը, որի առաջին հորիզոնականն է զբաղեցնում երեւանյան «Չինար» ռեստորանը:

Հայկական «Չինարից» բացի, տասնյակում են նաեւ «Հին քաղաքի պատերը» ռեստորանը՝ Թբիլիսիում, The Golden Chippy-ն՝ Լոնդոնում, «Կաֆե Պուշկինը»՝ Մոսկվայում, Bateau le Calife-ն՝ Փարիզում, Pane e Salame-ն՝ Հռոմում, Gramercy Tavern-ը՝ Նյու Յորքում, Ise Sueyoshi-ն՝ Տոկիոյում, Kucukoglu Barbecue Restaurant-ը՝՝ Ստամբուլում եւ Hungarikum Bisztro-ն՝ Բուդապեշտում:

velikiymir.net-ը երեւանյան «Չինարը» որակել է որպես Հայաստանի եւ Անդրկովկասի բարձրագույն խոհանոց ներկայացնող ռեստորան, նաեւ նշել այնտեղ գործող հուշանվերային կրպակի մասին, որն աշխատում է «Սրտանց՝ սրտին» կարգախոսով:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031