Հունվարի 14-ին, ժամը 17:27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:37-ին, մարվել 17:55-ին: Մասամբ այրվել է մեկ բազմոց։
Հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1936 թ. ծնված Ռ. Կ.-ի դին:
Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:
ԱԻՆ հաղորդագրություն
Լուսանկարը՝ Արման Մուսիկյանի/hy.m.wikipedia.org