Եվ քանի դեռ անկախ Հայաստանում՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողները, համաշխարհային պատմություն են ուսումնասիրում՝ 1966թ․-ին, ԽՍՀՄ-ում՝ ռուս գիտնականների կողմից, լույս տեսած և 1975թ․-ին հայերենով թարգմանված գրքով, որտեղ ամեն էջում մեջբերված են Լենինի, Մարքսի և Էնգելսի գաղափարները, այդքան ժամանակ մենք ոչ մի տեղ չեք ունենալու համաշխարհային քաղաքականության էջերում, քանի որ ապրելով անցյալով՝ մենք վիրավորում ենք նոր ապագան և այդ ապագան կերտողներին, որոնք էլ առաջին իսկ հարմար պահին անխնա պատժելու են մեզ՝ իրենց վիրավորելու համար։
Իսկ հարմար առիթները չեն լինում, այլ պարզապես ստեղծվում են՝ կախված ապագան կերտողների շահերից և ձգտումներից։ ԽՍՀՄ-ը պարտվել է, որի ապացույցը ԽՍՀՄ-ի փլուզումն է։ Եվ եթե մենք սովորում ենք պարտված կայսրության պատմությունը և դրանով պայմանավորում մեր իսկ պատմական ապագան՝ ըստ էության մեր երկիրը տանում ենք պարտության ուղիով։
Բոլոր կենսունակ ժողովուրդները իրենց սերունդներին կրթում են հաղթող երկրների պատմությամբ, պատմական հերոսներով և օրինակներով։ Իսկ այն ժողովուրդները, ովքեր իրենց սերունդներին կրթում և դաստիրակում են պարտված կայսրությունների պատմության տրամաբանությամբ՝ ինքնակամ բռնում են կործանման ճանապարհը․․․
Շահեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ազգային Միացյալ Նախաձեռնության ղեկավար