Հունվարի 15-18-ը կգումարվի Հայաստանի հանրապետության այս Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի այս տարվա առաջին նիստը: Ազգային ժողովի հրապարակած օրակարգի համաձայն՝ նստաշրջանի օրակարգում ներառված է 39 հարց, հունվարի 15-18-ի նիստում կքննարկվի 26 նախագիծ եւ նախագծերի փաթեթ: Այս 26 նախագծից 17-ի հեղինակը ՀՀ կառավարությունն է, մնացածի հեղինակը՝ ԱԺ պատգամավորները:
Այս նիստի օրակարգում են նաեւ 2017 թվականի դեկտեմբերին առաջին ընթերցմամբ ընդունված Հաշվեքննիչ պալատի մասին եւ Սահմանադրական դատարանի մասին նախագծերը:
Այս կամ այն օրենքում փոփոխությունների վերաբերյալ բազմաթիվ նախագծեր խմբագրական են, օրենսդրական կարգավորումների փոփոխություններ չեն ենթադրում. «պետական կառավարման հանրապետական» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով կամ «Ազգային ժողովի վերահսկիչ պալատի» բառերը փոխարինել «հաշվեքննիչ պալատի» բառերով եւ այլն:
Ն. Գ.