Լրահոս
Օրվա լրահոսը

Արագ, համեղ եւ մատչելի` վաֆլիներ նախաճաշի համար

Հունվար 14,2018 14:18

Վաֆլիների պատրաստման համար ոչ առանձնակի հմտություն է պետք, ոչ շատ մթերքներ, ոչ ժամանակ: Միայն թե պետք է վաֆլի պատրաստող սարք, որը հիմա կա կենցաղային տեխնիկայի մեծուփոքր խանութներում, անգամ` սուպերմարկետներում, եւ թանկ չէ:

Անհրաժեշտ մթերքները

Կաթ- 1 բաժակ

Ձու- 2 հատ

Կարագ-100 գրամ

Ալյուր-1 բաժակ

Շաքարավազ- ¾ բաժակ

Աղ եւ սոդա- 0,5-ական թեյի գդալ

Վանիլի մզվածք- 1 թեյի գդալ կամ կես տուփ փոշի վանիլին

Պատրաստման եղանակը

Վաֆլի պատրաստող սարքը միացրեք` մի քանի րոպե է պետք, մինչեւ տաքանա: Հենց այդ ընթացքում էլ կհասցնեք պատրաստել խմորը:

Սենյակային ջերմաստիճանի ձուն, շաքարավազը, հալեցրած կարագը եւ կաթը հարեք, ավելացրեք ալյուրը, որի մեջ լցված է աղն ու սոդան, շարունակեք հարել, ավելացրեք վանիլինը:

Կախված վաֆլի պատրաստող սարքի ձեւից եւ չափսից` տարբեր քանակի խմոր պետք է լցնեք մեջը: Ինձ մոտ փոքր չափսի սարք է, եւ ես լցնում եմ 2 գդալ խմոր` յուրաքանչյուր անգամ: Սակայն լինում են ավելի խոշոր, քառակուսի վաֆլիներ պատրաստող սարքեր, դրանց մեջ ավելի շատ խմոր է պետք լցնել` անհրաժեշտ չափերը կարդացեք սարքավորման տեխանձնագրում:

 

Լցնելուց հետո կափարիչը փակեք, թողեք 2-3 րոպե, ապա բացեք եւ հանեք վաֆլիները, լցրեք հաջորդ չափաքանակի խմորը: Ի դեպ, եթե բացելիս դժվար բացվի, ուրեմն` դեռ պատրաստ չեն, թողեք մեկ-երկու րոպե էլ եփվի:

Կարող եք մատուցել կարամելի թանձրուկով, նուտելայով, տարբեր ջեմերով:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031