Հունվարի 8-14-ը եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունն ուխտագնացություն իրականացրեց Արցախ աշխարհում։ Ուխտագնացները եղան հիվանդանոցներում, հոսպիտալներում, մանկապարտեզներում, դպրոցներում, մանկատներում, ծերանոցներում եւ իհարկե՝ սահմանամերձ զորամասերում, մարտական հենակետերում։
Առաջարկվող տեսանյութում ներկայացված է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի ղեկավարած պատվիրակության այցը հյուսիսայի, հարավային եւ հարավ-արեւելյան ուղղության մարտական հենակետեր։ Երիտասարդ եւ քաջ զինծառայողների վճռականությունը կրկնապատկվեց տվյալ տարածքների ազատագրման կազմակերպիչ գեներալ-լեյտենանտի հայրենասիրական խոսքից։
ԵԿՄ մամուլի հաղորդագրություն