Հունվարի 14-ին, ժամը 03:52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սալոյի վանք» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի մոտ 44-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 16 QQ 888 պետհամաարնիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Տ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել մոտակա ձորակը, ինչի հետևանքով վարորդը ավտոմեքենայից դուրս է շպրտվել և հայտնվել քարերի մեջ:
Փրկարարները քարերի մեջից դուրս են բերել Տ. Ղ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տ. Ղ.-ն հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ՀՀ ԱԻՆ