Քննչական կոմիտեն միշտ թափանցիկ է աշխատել․ կառույցի ղեկավար Աղվան Հովսեփյանն այսօր այսպես արձագանքեց միջին ծանրության երկու հոդվածներով մեղադրվող Սերժ Վարդանյանին անցյալ տարի ստորագրությամբ բաց թողնելու վերաբերյալ հարցին։ Հովսեփյանը վստահեցնում է, թե առաջիկայում ևս կոմիտեն հնարավորության սահմաններում հանրությանը կտեղեկացնի գործի մանրամասների վերաբերյալ։
«Արդյոք իրավաչա՞փ էր այդ երիտասարդին նման միջին ծանրության հոդվածներով ստորագրությամբ ազատ արձակելը», – «Ազատության» այս հարցին Քննչական կոմիտեի նախագահը պատասխանեց․«Մենք արդեն ամեն ինչ ասել ենք այս կապակցությամբ՝ մեր լրատվական ծառայությունը, ավելացնելու այսօր ոչինչ չունենք: Մենք թափանցիկ ենք աշխատում և հետագա օրերին նույնպես լրատվությամբ մենք կտեղեկացնենք հանրությանը այդ ամեն ինչին»:
Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում