Ծանրամարտի Ռուսաստանի կանանց ազգային հավաքականը հունվարի 8-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչիում՝ նախապատրաստվելով 2018 թվականի գլխավոր մեկնարկին՝ նոյեմբերին Թուրքմենիայի մայրաքաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոլեսնիկովը РИА Новости-ին տեղեկացրել է, որ հավաքին մասնակցում են քաշային կարգերի առաջին եւ երկրորդ համարները, ինչպես նաեւ հեռանկարային երիտասարդները: Բացակայում է միայն գերծանր քաշային Տատյանա Կաշիրինան: Կոլեսնիկովը դա կապել է մարզուհու ունեցած ընտանեկան խնդիրների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ