Լոնդոնում Էկվադորի դեսպանատան աշխատակիցները ցանկանում են վռնդել իրենց մոտ արդեն երկրորդ տարին ապաստանած հայտնի լրագրող, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժին, քանի որ նա չի պահպանում հիգիենայի կանոնները: Այս մասին գրում է Fox News-ը:
Աշխատակիցները նշել են, որ նա չի լողանում եւ վատ է «բուրում»: Fox News-ը հաղորդում է, որ լրագրողի փնթիության մասին նախկինում բարձրաձայնել է նաեւ նրա օգնականը՝ նշելով, որ նա ձեռքերով է ուտում եւ կեղտոտ մատները քսում տաբատի վրա:
Նրա խոսքով՝ Ասսանժի տաբատը մշտապես մեղմ ասած կեղտոտ է. նա օրերով չի փոխում հագուստը, եթե նրան չեն «ստիպում» լոգանք ընդունել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ