ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանը պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդին, որը հայտնի է Սթորմի Դենիելս անունով, 130 հազար դոլար է վճարել, որպեսզի նա լռի իր եւ ԱՄՆ նախագահի կապի մասին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Թեեւ Սպիտակ տունն այս տեղեկությունը «սուտ» է որակել, աղբյուրի պնդմամբ՝ գործարքը կայացել է Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Թրամփի փաստաբան Մայլ Քոենն էլ The Wall Street Journal-ի հետ զրույցում պոռնոաստղին գումար վճարելու լուրը չի հերքել, սակայն նշել է, որ Թրամփը մշտապես հերքում է այդ կնոջ հետ կապի մասին տեղեկությունները:
The Wall Street Journal-ի տվյալներով՝ պոռնոաստղը եւ Թրամփը սկսել են շփվել դեռեւս 2006-ից՝ Թրամփի եւ նրա ներկայիս տիկին Մելանյայի ամուսնությունից հետո:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ