ԱՄՆ Պետական դեպարտամենտն Ադրբեջանին ուղղված կոչով է հանդես եկել, որով հորդորում է ազատել վեց տարվա ազատազրկման դատապարտված հայտնի լրագրող Աֆղան Մուխթարլիին: Այս մասին «թվիթերյան» էջում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը:
«ԱՄՆ-ն անհանգստացած է այն փաստով, որ Մուխթարլին դատապարտվել է ազատազրկման: Մենք Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում անհապաղ ազատել նրան»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ հարազատների եւ գործընկերների պնդմամբ՝ Մուխթարլիին, որը մեղավոր է ճանաչվել ապօրինի սահմանահատման մեջ, առեւանգել են եւ Վրաստան տեղափոխել, ինչից հետո՝ հանձնել Ադրբեջանին:
Լուիզա ՍՈԻՔԻԱՍՅԱՆ