Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ
Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Այցերը նպատակ ունեն տեսակցել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը:
Այցի արդյունքներ հիման վրա կներկայացվեն լրացուցիչ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին