Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսից հետո Հայաստանի հավաքականի ֆան-ակումբներից Red Eagels-ը հայտարարությամբ է հանդես եկել։
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «ԱԱ-2018-ի ձախողված ընտրական փուլից հետո մամուլը վեր հանեց 2 տարի առաջ ԶԼՄ-ների ներկայությամբ Red Eagles ֆան-շարժման անդամների հետ հանդիպմանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հնչեցրած միտքը, թե ընտրական փուլը ձախողելու դեպքում ինքը հրաժարական կտա։
Այս ամբողջ ժամանակահատվածում այդ թեմայով բազմաթիվ հաղորդագրություններ են եղել տարբեր լրատվական կայքերից, մամուլը և երկրպագուները շարունակում է հետաքրքրվել, թե ինչ ֆորմատով է եղել այդ հանդիպումն ու հրաժարական տալու մասին կոնկրետ ինչ է ասվել։
Ռուբեն Հայրապետյանի` այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հերթական անգան բարձրացվեց մեզ հետ հանդիպմանն ասված խոսքերի հարցը։ Ռուբեն Հայրապետյանի պատասխանից հետո այդ թեմայով հարցերի նոր տարափ է սկսվել ֆան-շարժման ներկայացուցիչներին: Ինչպես ՀՖՖ նախագահն ասաց` կան այդ հանդիպման ձայնագրություններ իր խորհրդական Արմեն Նիկողոսյանի մոտ։ Հետագա քննարկումներին ու շահարկումներին վերջ տալու, ինչպես նաև հարցի շուրջ հստակություն մտցնելու նպատակով կոչ ենք անում հրապարակել այդ ձայնագրությունները»: