Երեկ լրագրողների հետ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպման առանցքային թեմաներից մեկը մեր մարզիչների մասնագիտական որակների հետ կապված հարցն էր:
«Ես նորից այն կարծիքին եմ, որ մեր մարզչական դպրոցը շատ վատ վիճակում է եւ մեր շուրջ 10 տարվա աշխատանքները իզուր են անցնում: Կան մեկ-երկու-երեք լավ մարզիչներ, բայց դա բավարար չէ: Մենք արտասահմանից հրավիրում ենք մարզիչներ եւ այդ քննությունները, դասընթացները, լիցենզիաները տալիս են այդ մարզիչները: Բայց նրանք գնում են եւ մեր մարզիչներն անում են այն, ինչ գիտեին: Հիմա մեր մոտ սկսվելու է նոր գործընթաց՝ մարզիչների լիցենզիայի հետկանչման գործընթացը: Շուտով դուք արդեն կտեսնեք, թե այս տարի որքան մարզիչ է լիցենզիայից զրկվելու», – ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ