Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեմոկրատ սենատոր Դիք Դուրբան. Թրամփն ատելություն պարունակող, վիրավորական և ռասիստական արտահայտություններ էր անում. «Ամերիկայի ձայն»

Հունվար 13,2018 00:47

«Ամերիկայի ձայն». Ամերիկյան հասարակությունն ու միջազգային հանրությունը քննադատում են ներգաղթի, մասնավորապես՝ 700 հազար անփաստաթուղթ երիտասարդների արտաքսման հարցի քննարկման ընթացքում Թրամփի արած «գռեհիկ» արտահայտությունը:

Թրամփը հերքել է Սպիտակ տանը ներգաղթի թեմայով քննարկումների ընթացքում Հաիթիի և աֆրիկյան երկրների հասցեին գռեհիկ արտահայտություն անելու մասին լուրերը:

Հինգշաբթի օրը օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ, սակայն, ԱՄՆ-ի նախագահը, ըստ որոշ աղբյուրների, հրապարակային հարց էր հղել, թե ինչու է Միացյալ Նահանգները ընդունում մեծ թվով ներգաղթյալներ Աֆրիկայի և Հաիթիի նման կեղտոտ ու աղքատ երկրներից, այլ ոչ թե Նորվեգիայի նման երկրներից:

Ուրբաթ օրը Թրամփը մի շարք թվիթերյան հաղորդագրություններում ընդունել է, որ մեղմ չի արտահայտվել, բայց և միաժամանակ հերքել է ոչ կոռեկտ բնորոշում օգտագործելու մասին լուրերը՝ մեղադրելով դեմոկրատ օրենսդիրներին իր մեկնաբանությունները խեղաթյուրելու մեջ:

Իլինոյս նահանգի դեմոկրատ սենատոր Դիք Դուրբանն, որը ներկա է եղել նախագահի հետ հինգշաբթի օրը կայացած հանդիպմանը, լրագրողների հետ զրույցում հաստատել է նախագահի կիրառած բառը:

«6 սենատորներից բաղկացած մեր երկկուսակցական թիմը, որը ներառում է 3 դեմոկրատ և 3 հանրապետական սենատորներ, արդեն 4 ամիս է աշխատում DACA- ծրագրով նախկինում պաշտպանված ավելի քան 700 հազար անփաստաթուղթ երիտասարդների արտաքսման հարցի շուրջ, քանի որ նրանց ճակատագիրը մարտի 5-ից հետո հարցականի տակ է դրված: Սենատոր Գրեմհեմի ելույթի ժամանակ, նախագահը ընդհատում էր նրան, հարցեր տալիս ու ատելություն պարունակող, վիրավորական և ռասիստական արտահայտություններ անում»:

Միջազգային հանրությունը կտրուկ է արձագանքել Թրամփի արտասանած խոսքերին: Ուրբաթ օրը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խոսնակ Ռուպերտ Քոլվիլը նշել է որ, եթե Թրամփն իրոք արել է այդ արտահայտությունը, ապա այն վիրավորական է զարգացող երկրների համար:

«Խոսքը միայն գռեհիկ լեզվի օգտագործման մասին չէ, այլ՝ մարդկային ամենավատ կողմերին տեղի տալու՝ քանի որ այն սովորական է դարձնում, վավերացնում և խրախուսում ռասիզմի, ինչպես նաև օտարամերժության դրսևորումները, և հնարավոր է դարձնում բազմաթիվ մարդկային կյանքերի խեղումն ու կործանումը: Այդ տրամաչափի քաղաքական գործչից նման արտահայտությունը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ»:

Ի հակադրություն Թրամփի մեկնաբանությունների՝ վերջինիս կողմից պաշտոնանկ արված ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին իր թվիթերյան էջում մեջբերել է տասնամյակներ շարունակ ներգաղթյալներին ողջունող Նյու Յորքի Ազատության արձանի վրա ամրագրված ուղերձը:

Վահե ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031