Լնդերի, լեզվի բորբոքումների, պարօդոնտոզի եւ բերանի խոռոչի այլ բորբոքային հիվանդությունների դեպքում բնաբույժները խորհուրդ են տալիս պատրաստել 2-4 տոկոսանոց ակնամոմի սպիրտային լուծույթ եւ քսել բերանի խոռոչի լորձաթաղանթին, օրական 3-4 անգամ:
Կոկորդի լորձաթաղանթի բորբոքման դեպքում՝ քրոնիկ ֆարինգիտ, պատրաստել 30 տոկոսանոց ակնամոմի սպիրտային լուծույթ, խառնել 1:2 հարաբերությամբ գլիցերինի հետ եւ ստացված խառնուրդը քսել կոկորդի հետին պատի լորձաթաղանթին:
Շնչառական օրգանների հիվանդությունների դեպքում՝ լարինգիտ, բրոնխիտ, տրախեիտ եւ այլն, խորհուրդ է տրվում օգտվել հետեւյալ բուժումից. վերցնել 50 գրամ ակնամոմ եւ 40 գրամ մոմ, տեղավորել ալյումինե ամանի մեջ եւ դնել ջրային բաղնիքի վրա: Հալման ավարտից հետո սկսվում է գոլորշիանալ: Անջատվող գոլորշին շնչել 10-15 րոպեի չափ առավոտյան եւ երեկոյան: Բուժման տեւողությունը 2 ամիս:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
12.01.2018