Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մշտապես պատրաստ է իր հարկի տակ ընդունել բարեկամ վրացի զբոսաշրջիկներին. Ռուբեն Սադոյան

Հունվար 12,2018 20:40

Հունվարի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Դավիթ Սերգեենկոյի հետ։

Նախարար Սերգեենկոն, ընդգծելով հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նշեց, որ առողջապահության բնագավառում հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը ևս երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից մեկն է հանդիսանում։

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Վրաստանի միջև առողջապահության բնագավառում համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Խոսելով բժշկական ապահովագրության մասին՝ դեսպան Սադոյանը նշեց, որ 2017թ. Վրաստան է այցելել 1․7 միլիոնից ավելի ՀՀ քաղաքացիներ, որոնց մի մասը Վրաստանում եղած ժամանակահատվածում ունեցել է առաջին բուժօգնության կարիք: Այդ առումով անհրաժեշտ է համապատասխան աշխատանքներ կատարել, որպեսզի այդ հարցը համակարգային լուծում ստանա և ՀՀ քաղաքացիները սահմանված կարգով օգտվեն անհրաժեշտ բուժօգնությունից, ու նույն հնարավորությունները ստեղծվեն նաև Վրաստանի քաղաքացիների համար Հայաստանում։ Կողմերը պայմանավորվեցին մոտ ապագայում աշխատանքներ կատարել այդ ուղղությամբ։

Հանդիպմանը դեսպան Սադոյանն անդրադարձավ նաև Հայաստանի առողջարարական զբոսաշրջության հնարավորություններին՝ նախարարին տեղեկացնելով, որ Հայաստանը մշտապես պատրաստ է իր հարկի տակ ընդունել բարեկամ վրացի զբոսաշրջիկներին։

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031