Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արմեն Բիլյանի ու Սմբատ Բարսեղյանի կյանքի համար վտանգավոր գործոններ կան. իրավապաշտպան

Հունվար 12,2018 20:10

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ահազանգում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելու պահանջով հացադուլ սկսած «Սասնա ծռեր» Արմեն Բիլյանի ու Սմբատ Բարսեղյանի կյանքին վտանգ է սպառնում, այդ պատճառով են նրանք տեղափոխում պահանջում:

Ըստ իրավապաշտպանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առնվազն 800 ազատազրկված կա, ու զարմանալի է, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում հանգամանքին, թե  ինչու են այդքան ազատազրկվածներից հենց միայն Բիլյաննն ու Բարսեղյանը բողոքում պահման պայմաններից. «Ո՞րն է պատճառը, որ Արմենն ու Սմբատը հացադուլ են հայտարարել, սա է հիմնական խնդիրը, ոչ մեկ սրան ուշադրություն չի դարձնում: Ես հիմնավորում եմ, որ նրանց կյանքի համար վտանգավոր այլ գործոններ կան, որոնց մասին չեն համարձակվում նրանք բարձրաձայնել, ես եմ բարձրաձայնում: Այդ գործոններն են հանդիսանում ներսում քրեական տարրերը, մանկլավիկները, որոնց միջոցով մարդկանց վրա ճնշում են գործադրում, քանի որ նրանք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ, բայց ոչ ոք իրավունք չունի մարդկանց նախօրոք մեղավոր ճանաչել մինչեւ չլինի դատարանի որոշում»:

Պարոն Սաքունցի խոսքով՝ ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խմբին ի սկզբանե արգելել են «Սասնա ծռերին»  ու նրանց աջակցելու  մեջ մեղադրվող անձանց այցելել.

«Մենք չունենք հնարավորություն այցելելու ու անմիջականորեն տեսնելու պայմաններն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը, որի հիման վրա կարող եմ իմ ամբողջական գնահատականները տալ, բայց հաշվի առնելով պաշտպանների ու օմբուդսմենի հրապարակած տվյալները՝ հստակ կարող ենք ասել, որ այս մարդկանց պահման պայմանների վերաբերյալ ուղղակի որոշումը կայացնում է  Սերժ  Սարգսյանը, սա քաղաքական մակարդակով որոշվելիք հարց է, ոչ Օսիկյան, ոչ նախարար, ես ձեզ վստահեցնում եմ, կոնկրետ Բիլյանին ու Բարսեղյանին այդ պայմաններում պահելու վերաբերյալ որոշումը կայացվում է  միայն քաղաքական մակարդակում՝ անձամբ Սերժ Սարգսյանի կողմից»;

Ըստ նրա՝ մնացած ինստիտուտները, որպես ենթակա  մարմին տեղավորվում են այդ որոշման շրջանակում, նա առավել հիմնավոր է  համարում, որ Օմբուդսմենը նույնպես տեղավորվում է  այդ քաղաքական որոշման շրջանակում. «Եվ ես զարմանում եմ՝ ինչքան կարճատես պետք է լինել, որ գոնե մեզ որպես հասարակական դիտորդներ թույլ չտան գնանք տեսնենք, որ օբյեկտիվ տվյալներ տանք: Ամեն գնով փորձում են օբյեկտիվ պատկերը թաքցնել»;

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031