Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունվարի 13-ը մեզ համար ոչ թե հին Նոր տարին նշելու առիթ, այլ Քրիստոսի անվանակոչության օրը հիշատակելու և աղոթելու առիթ է». (Տեսանյութ). «Ա1+»

Հունվար 12,2018 17:58

Թեև մենք՝ հայերս, հունվարի 13-ը նշում ենք որպես հին տոմարով Նոր տարի, բայց այդ օրը եկեղեցական տոնացույցով համապատասխանում է Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրվան: Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սրբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը՝ «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ տոնական օրն ու սեղանը պետք չէ կապել Ամանորի հետ:

«Հունվարի 13-ը մեզ համար ոչ թե հին Նոր տարին նշելու առիթ, այլ Քրիստոսի անվանակոչության օրը հիշատակելու և աղոթելու առիթ է: Եկեղեցիներում պատարագ է մատուցվում: Դրանց մասնակցելու առիթ է: Մեր եկեղեցական օրացույցով դա քրիստոնեական տոն է: Տոնական ուտեստները՝ մեր հայկական ավանդական ուտեստները կարող են լինել: Բայց դա մենք ոչ թե պետք է կապենք ամանորի հետ, այլ պետք է կապենք բուն տոնական օրվա խորհրդի՝ Հիսուս Քրիստոսի անվանակոչության հետ»,- նշեց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031