Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Լոքյանի նախագահությամբ քննարկվել է Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագիրը

Հունվար 12,2018 17:53

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի նախագահությամբ այսօր ՏԿԶՆ-ում տեղի է ունեցել Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սուրեն Օհանյանը:

Քննարկվել են Ջերմուկ քաղաքի զարգացման 2018 թվականի ծրագիրը, մասնավորապես՝ ներդրումային նոր ծրագրերի ձևավորման և ֆինանսական միջոցների ներգրավման հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետություն-մասնավոր հատված համագործակցությանը վերաբերող խնդիրներին:

Առաջարկվել է բացի արդեն սահմանված ծրագրերից, իրականացնել Ջերմուկ քաղաքի զբոսայգու բարեկարգումը: Հստակեցվել է, որ զբոսայգու լանդշաֆտային դիզայնը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին:

Խորհրդակցության ավարտին յուրաքանչյուր ծրագրի համար սահմանվել է հստակ ժամանակացույց:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031