Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի դիրքորոշումը ՏՄՊՊՀ-ի պարզաբանման վերաբերյալ

Հունվար 12,2018 17:27

10.01.2018 թվականին «Նոյան տապան» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը ներկայացրել էր հետևյալ դիրքորոշումը ՀՀ ՏՄՊՊՀ-ի 09.01.2018 թվականի 1-ին պարզաբանման վերաբերյալ՝

1.Հանձնաժողովի այն պնդումը, որ ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հաշվարկը կախված է նաև դիզելային վառելիքի մաքսային արժեքից և իրացման գներից, ճիշտ չէ, քանի որ ընթացիկ տարվա հունվար 1-ից, դիզելային վառելիքի համար ներմուծման ակցիզային հարկը 1 տոննայի հաշվարկով կազմում է 13 000 ՀՀ դրամ, այսինքն՝ ակցիզային հարկի հաշվարկը որևէ կապ չունի դիզելային վառելիքի մաքսային արժեքի և իրացման գների հետ:

2.Հանձնաժողովի այն հաշվարկը, որ փոփոխության արդյունքում դիզելային վառելիքի ակցիզային հարկի նվազեցումը կազմում է 14 ՀՀ դրամ, պարզ թվաբանական հաշվարկով չի ստացվում:

3.Հանձնաժողովի այն դիտարկումը, որ ընդհանուր հաշվով դիզելային վառելիքի ներմուծման և իրացման համար գանձվող անուղղակի հարկերը ավելացել են շուրջ 60 ՀՀ դրամ, դարձյալ չի ստացվում, քանի որ եթե դիզելային վառելիքի անցյալ տարվա մանրածախ գնից՝ 390 ՀՀ դրամից 20 ՀՀ դրամով ակցիզային հարկը նվազել է, ստացվում է 370 ՀՀ դրամ, և եթե միայն 60 ՀՀ դրամով ավելացվել են անուղղակի հարկերը, ապա կստացվի 430 ՀՀ դրամ, և ոչ ներկայիս 440 ՀՀ դրամը:

Այսօր՝ 12.01.18 թվականին, ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից հրապարակված 2-րդ պարզաբանման վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝

1.Հանձնաժողովը իր կատարած հաշվարկներով հաստատեց, որ այս տարվա հունվարի 1-ից հետո ակցիզային հարկի հաշվարկը որևէ կապ չունի դիզելային վառելիքի մաքսային արժեքի հետ:

2.Հանձնաժողովը ճշգրտեց իր 1-ին պարզաբանումը, ըստ որի՝ ակցիզային հարկի նվազեցումը ոչ թե 14, այլ 18 ՀՀ դրամ է կազմում. շուրջ 4 ՀՀ դրամի շեղում կար:

3.Հանձնաժողովի ներկայացրած ներկայիս դիզելային վառելիքի մանրածախ գնի հաշվարկի համաձայն՝ նախկին գինը կազմում էր 380-390 ՀՀ դրամ, որից 18 ՀՀ դրամի չափով նվազեցվում է ակցիզային հարկը՝ այսինքն` կազմում է մոտ 372 ՀՀ դրամ (390-18), ապա ձևավորված նոր գնին նաև պետք է ավելացնել ԱԱՀ՝ 20%-ի չափով, որի արդյունքում կստացվի մոտ 446 ՀՀ դրամ (372+20%):

Այսինքն՝ ստացվում է, որ անուղղակի հարկերը ավելացել են ոչ թե 60 ՀՀ դրամ, ինչպես նախկինում էր պնդում, այլ 68 ՀՀ դրամ (440-372), իսկ եթե նախորդ տարվա դիզելային վառելիքի գինը վերցնենք 380 ՀՀ դրամ, ինչպես պնդում է Հանձնաժողովը, ապա ավելացումը կկազմի 78 ՀՀ դրամ կամ շուրջ 10 ՀՀ դրամով ավելի շատ է թանկացել դիզելային վառելիքը:

Բացի այդ, Հանձնաժողովը իր հաշվարկներում հաշվի չի առել 2018 հունվարի 1-ից հետո ՀՀ ներմուծվող դիզելային վառելիքի, ինչպես նաև դիզելային վառելիքի իրացման համար ձեռք բերված ապրանքների և ծառայությունների (օրինակ՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտային ծառայություններ և այլն) գնի մեջ ներառված ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորությունը (համամասնությամբ): Հակառակ դեպքում՝ ստացվում է, որ ամբողջ ԱԱՀ-ի բարձրացման բեռը դրվում է սպառողների վրա:

Գտնում ենք նաև, որ հանրային վստահությունը էականորեն կավելանար, երբ ներկայացվեր դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի մանրածախ գների ձևավորման ամբողջական հաշվարկը, այդ թվում՝ մաքսային արժեքը, շահութաբերության մակարդակը և այլն:

Ողջունելի է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն օպերատիվ և պարբերաբար արձագանքում է հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ, և պատրաստ ենք շահագրգիռ քննարկումներին: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրների և հնարավոր լուծումների վերաբերյալ ամբողջական վերլուծությունը կհրապարակի ավելի ուշ:

 

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031