Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողների կրթաթոշակները յուրացնելու մեջ մեղադրվող Դիլիջանի քոլեջի նախկին տնօրենը դատի է տվել

Հունվար 12,2018 17:20

Դիլիջանի պետական քոլեջի նախկին տնօրեն, 2006-2017թթ. այդ քոլեջը ղեկավարած Գրետա Թամրազյանը մեղադրվում է այն բանում, որ քոլեջի հաշվապահ Արգինե Թամրազյանից պահանջել եւ ստացել է 2014թ. հունիս ամսվա ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակները, որից հետո միջին մասնագիտական բաժնի 68 ուսանողների կրթաթոշակների ընդհանուր 323 000 և արհեստագործական բաժնի 17 ուսանողների ընդհանուր 79 050 դրամ գումարը, որից ընդամենը երկու ուսանողի տալով կրթաթոշակ՝ ընդհանուր 9500 դրամի չափով, մնացած 392 550 ՀՀ դրամը, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, չի վճարել որևէ ուսանողի:

Մեղադրանքի համաձայն՝ Գ. Թամրազյանը յուրացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հատկացված ընդհանուր 392 550 դրամը:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Գրետա Թամրազյանը քոլեջի գանձապահ Վահանուշ Ասատրյանին հանձնարարել է ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակներում քոլեջի 4 ուսանողների անունների դիմաց նրանց կողմից կրթաթոշակ ստացած լինելու փաստը հաստատված լինելու համար դնել կեղծ ստորագրություններ:

2014թ. սեպտեմբերից մինչև 2014թ. դեկտեմբերը Վահանուշ Ասատրյանը կատարելով Գրետա Թամրազյանի ապօրինի հանձնարարությունը, այդ 4 ուսանողների անունների դիմաց կրթաթոշակների ստացման ցուցակներում դրել է կեղծ ստորագրություններ, ինչի արդյունքում հիշյալ ժամանակահատվածում Գ. Թամրազյանը յուրացրել է 4 ուսանողների ամսական 4750 դրամ կրթաթոշակը՝ պետությանը պատճառելով զգալի չափերի՝ ընդհանուր 76 000 դրամի վնաս:

Գ. Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու դրվագով, և 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում սկսվել է 2017թ. սեպտեմբերի 25-ին, հերթական նիստը նշանակված է 2018թ. հունվարի 23-ին:

2017թ. հոկտեմբերի 19-ին Գրետա Թամրազյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան ընդդեմ «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հայցադիմում է ներկայացրել Դիլիջանի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2017թ. օգոստոսի 31-ի թիվ 57 հրամանն անվավեր ճանաչելու պահանջով:

Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել, այդ գործով նախնական դատական նիստ է նշանակված հունվարի 26-ին:

Դիլիջանի պետական քոլեջից տեղեկացանք, որ նշված`թիվ 57 հրամանը վերաբերում է Գրետա Թամրազյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրին, քոլեջում հանրահաշիվ եւ երկրաչափություն դասավանդած Գ. Թամրազյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, գործատուն նոր պայմանագիր չի կնքել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Դիլիջանի պետական քոլեջի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031