Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ում խանդո՞ւմ են «Ծառուկյան» դաշինքին (Տեսանյութ)

Հունվար 12,2018 16:54

«ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել այս խորհրդարանի գործունեության ողջ ժամկետում համագործակցության համար եւ չկա որեւէ պատճառ, որպեսզի մեր դրած նպատակներից հրաժարվենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը`պատասխանելով ՀՅԴ-ՀՀԿ հետագա համագործակցությանը վերաբերվող հարցին: Ասաց`քանի դեռ ՀՅԴ-ն կոալիցիայում է, ինքն էլ պաշտոնավարում է`հիմք չի տեսնում դժգոհել կառավարության գործունեությունից: Այլապես, ինքն ունի այնքան բարոյականություն եւ սկզբունքայնություն`համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:

Aravot.am-ի հարցին`ՀՅԴ-ում խանդո՞վ կվերաբերվեն, եթե «Ծառուկյան» դաշինքը եւս համալրի կոալիցիայի շարքերը, Արծվիկ Մինասյանն ասաց. «Այդ քաղաքական բնույթի հարցին կպատասխանեի, եթե լինեի պառլամենտի անդամ»:

Ասում է նաեւ, որ իբրեւ գործադիրի ներկայացուցիչ, մեկ բան գիտի`ցանկացած այլ ուժի աջակցությունն իրենց առջեւ դրված խնդիրների լուծմանն օգտակար է. «Բայց դա չի նշանակում, որ ցանկացած ուժ, որն աջակցում է, պարտադիր պետք է կոալիցիայում լինի»:

Նրա մոտ տարակուսանք առաջացրեց դիտարկումը, որ «Ծառուկյան» դաշինքի կոալիցիա մտնելու արդյունքում ՀՅԴ-ի պորտֆելները կարող են պակասել: «ՀՅԴ-ն երբեւէ նման որեւէ մտավախություն ունեցե՞լ է»,- հարցին հարցով պատասխանեց Արծվիկ Մինասյանը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031