Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիսյանների դուստրը հղի է․ փոքրիկը կկրի սպանված տատիկի անունը (Տեսանյութ)

Հունվար 12,2018 16:44

Գյումրու Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցի 188 տանը սպանված Ավետիսյանների ավագ դուստրը՝ Լուսինեն սպասում է փոքրիկի։ Այսօր նա եկել էր հայրական տուն, սակայն չկարողացավ ներս մտնել․ տան հատակը մգլել էր ու անհնար էր քայլելը։

Նրա մորաքույրը՝ Ջուլիետա Ջալալյանն ասաց․ «Նա փոքրիկի է սպասում, անունը դնելու են Հասմիկ։ Ծանր վիճակում է, քթից արյունահոսում է, գուցե և հենց էսօր ծննդաբերի, կսկիծից ներս չի մտնում։ Միակ լուսավոր բանը, միակ ուրախացնող նորությունը մեր ընտանիքների համար սա է, Հասմիկիս ծնվելուն ենք սպասում»։

Հիշեցնենք, որ Ավետիսյանների տանը երկու Հասմիկ կար․ տատիկի անունը կրում էր թոռնիկը:

Վալերի Պերմյակովը՝ քննիչի հարցին ի պատասխան, թե երկու մանկահասակ երեխաներին ինչո՞ւ սպանեցիր, պատմել էր, որ երրորդ սենյակում գտնվող կինը (խոսքը տան հարսի մասին է) վերցրել է հեռախոսը, ուզել է զանգել ոստիկանություն: Ըստ Պերմյակովի, ինքն այս սենյակում լսել է ճիչ, տեսել է փոքրիկ մահճակալի մեջ կանգնած երեխայի ու ձեռքը ձգանի վրայից չհանելով՝ սկսել է կրակել: Փաստորեն, փոքրիկ Հասմիկին սպանել է մահճակալի մեջ կանգնած: Հետո լսել է երեխայի թույլ լաց: Ինքնաձիգն արգելափակվել է, մոր մոտ՝ մահճակալի մեջ տեսել է փոքրիկ տղային, նրա լացի ձայնը կտրել է խոցելով սվին-դանակով: «Սպանեցի, որպեսզի որեւէ մեկը չմնա»,- ասել էր նա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031