Լրահոս
Օրվա լրահոսը

Բիլյանն իր համաձայնությունն է տվել տեղափոխվել «Դատապարտկալների հիվանդանոց» ՔԿՀ ու դադարեցրել հացադուլը

Հունվար 12,2018 16:33

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա. Բիլյանին դեռևս հունվարի 10-ին պայմանավորված նրա` տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու համգամանքով` առաջարկվել էր տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ` հաշվի առնելով այն, որ սույն ՔԿՀ հանդիսանում է ՀՀ գործող միակ բուժիչ ուղղիչ հիմնարկը, և այդ հիմնարկում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալները և որակը էապես տարբերվում են այլ ՔԿՀ-ների բժշկական բաժինների կողմից տրամադրվող բժշկական սպասարկումից, ինչից Բիլյանը հրաժարվել էր:

Այսօր` հունվարի 12-ին, Ա. Բիլյանն իր համաձայնությունն է տվել տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և արդեն նշված ՔԿՀ-ում իր դիմումի համաձայն դադարեցրել հացադուլը:

Այս պահին Ա. Բիլյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ բուժանձնակազմի ուշադրության և պատշաճ հսկողության ներքո:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031