Այսօր տեղի ունեցավ Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Հայտ ներկայացրած չորս թեկնածուներից մեկը մրցույթին չի ներկայացել: Թեստավորման փուլը հաղթահարել է մրցույթին մասնակցած երեք թեկնածուներից մեկը, որն էլ չի հաղթահարել հարցազրույցի փուլը: Հանձնաժողովի 8 անդամներից վեցը դեմ են քվեարկել, երկուսը՝ կողմ: Մրցույթի արդյունքում հաղթող չի գրանցվել:
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթի մասին կտեղեկացնենք ավելի ուշ:
ՀՀ մշակույթի նախարարություն