Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ՀՆԱ-ի աճը կկազմի 15 տոկոս, որից 6 տոկոսային կետը կապահովվի հանքարդյունաբերության հաշվին. ԱՀ ֆինանսների նախարար

Հունվար 12,2018 15:36

2017 թվականին Արցախում համախառն ներքին արդյունքի աճը կկազմի 15 տոկոս, որից 6 տոկոսային կետը կապահովվի հանքարդյունաբերության հաշվին: Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսում հայտնել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Մնացած 9-ը տոկոսը կապահովեն տնտեսության հետևյալ ճյուղերը. 2 տոկոսային կետ՝ մշակող արդյունաբերություն և էներգետիկա, 1.5 տոկոսային կետ կապահովվի շինարարության ոլորտից, 1.2 տոկոսային կետ`գյուղատնտեսությունից, իսկ ֆինանսական ոլորտի հաշվին կապահովվի շուրջ 3.8 տոկոսային կետ››,- պարզաբանեց Գրիգորի Մարտիրոսյանը:

2017 թվականի պետական բյուջեի կատարողական ցուցանիշները ներկայացնելով` նախարարը նշեց, որ հարկային եկամուտների կատարողական ծրագիրը գերակատարվել է 6.1 տոկոսով, ինչն աննախադեպ ցուցանիշ է վերջին տասը տարիների ընթացքում. ‹‹Գերակատարման գումարը, որը կազմում է 2.2 մլրդ, միայն շուրջ 50 տոկոսն է ապահովվել ‹‹Բեյզ Մեթըլս›› ընկերության կողմից տրված լրացուցիչ հարկերով, իսկ մնացած մասը ապահովվել է այլ հարկատուներով, ինչը պայմանավորված է նրանց տնտեսական գործունեության ակտիվությամբ››:

Նախարարը նաև նշեց, որ 2017 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմել են 92 մլրդ դրամ, ինչը ծրագրվածի 97 տոկոսն է` արդյունքում տնտեսվելով 3 տոկոս:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031