Ամանորյա արձակուրդներին ռուս զբոսաշրջիկները մեծ գումարներ են ծախսել Արաբական Միացյալ Էմիրությունում, Ավստրիայում, Թաիլանդում, Հայաստանում և Գերմանիայում: Այս մասին գրում է RBK-ն՝ վկայակոչելով «Յանդեքս.Փողեր»-ի վերլուծությունը, որի ժամանակ ուսումնասիրվել է ծառայության ավելի քան 600 հազար պլաստիկ քարտ:
Ըստ հետազոտության՝ մեկ տրանզակցիայի միջին արժեքը Հայաստանում կազմել է 3953 ռուբլի:
Նույն հաշվարկով՝ մեկ տրանզակցիայի միջին արժեքը ամենացածրը գնահատվել է Բելառուսում, Լեհաստանում և Վրաստանում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ