Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանի գործով» ամբաստանյալի փաստաբանը պնդում է՝ իրեն փորձել են խուզարկել (Տեսանյութ)

Հունվար 12,2018 13:15

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Եգորյանը չկարողացավ մտնել նիստերի դահլիճ, քանի որ համապատասխան զննություն չէր անցել: Խնդիրն այն էր, որ դատարանի կարգադրիչը մետաղորսիչ սարքով արձանագրել էր, որ նրա պայուսակում մետաղական իրեր կան եւ խնդրել դրանք ցույց տալ, փաստաբանն էլ հրաժարվել էր՝ ասելով, որ դա իրեն խուզարկելու փորձ է:

«Պատճառները չեմ կարող ասել, բայց խտրական վերաբերմունք դրսեւորվեց: Մանրամասն հարցրին, թե պայուսակում ինչ կա: Ես էլ սպառիչ ասացի, թե ինչ իրեր կան, սակայն ասացին՝ «ամեն դեպքում խնդրում ենք հանել իրերը»: Հետաքրքրվեցի, թե իմ պարզաբանումից որն է կասկածելի, սակայն նորից խնդրեցին հանել իրերը: Բայց այդ խնդրանքը կամայական էր եւ չէր բխում օրենքից»,-լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց Տիգրան Եգորյանը:

Հավելենք, որ վերջին ամիսներին «Սասնա ծռեր»-ի եւ Ժիրայր Սեֆիլյանի գործով անցնող ամբաստանյալների պաշտպանների հետ նման խնդրի հետ կապված դեպք չէր գրանցվել:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031